Բայդեն. Թրամփը կորոնավիրուսի դեմ պայքարում թերանալով, վտանգել է ամերիկացիների կյանքը
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածուն, անդրադառնալով կորոնավիրուսի բռնկմանը, հայտարարել է, որ Թրամփն է ստեղծել այս իրավիճակը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ջո Բայդեն թվիթերի միկրոբլոգում քննադատելով կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները և քաղաքականությունը, գրել է.«Նա այս ուղղությամբ բավականաչափ չի աշխատել»:
Բայդենն ասել է. «Թրամփը անտեսել է առողջապահական փորձագետների և հետախուզական գործակալությունների նախազգուշացումները, և մենք հիմա դրա գինն ենք վճարում»:
Կորոնավիրուսի բռնկման հետևանքով և դրանով զբաղվելու Թրամփի վարչակազմի անկարողության պատճառով, նրա դեմ քննադատությունը կտրուկ աճել է:
Տվյալների համաձայն կորոնավիրուսի հետևանքով ԱՄՆ-ում մահացածների թիվը հասել է 33 հազարի: