Պոմպեոն կոչ է արել երկարաձգել Իրանին զենքի մատակարարումների էմբարգոն
https://parstoday.ir/hy/news/world-i119535-Պոմպեոն_կոչ_է_արել_երկարաձգել_Իրանին_զենքի_մատակարարումների_էմբարգոն
ԱՄՆ պետքարտուղարը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել երկարաձգել Իրանին զենքի մատակարարումների էմբարգոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2020 05:16 Asia/Tehran
  • Պոմպեոն կոչ է արել երկարաձգել Իրանին զենքի մատակարարումների էմբարգոն

ԱՄՆ պետքարտուղարը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել երկարաձգել Իրանին զենքի մատակարարումների էմբարգոն:

«Նախքան Արևմտյան Ասիան մուտք գործի սպառազինական նոր մրցավաքի մեջ, ԱԽ-ն պետք է երկարաձգի Իրանին զենքի մատակարարումների էմբարգոն»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Պոմպեոն, անտեսելով Սիոնիստական ռեժիմի ու Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի  սպառազինական գործարքները:

ՌԴ Արտաքին գործերի նախարարության զենքի վերահսկման և տարածման դեմ պայքարի վարչության պետ Վլադիմիր Երմակովն ավելի վաղ հայտարարել էր, որ  Իրանին զենքի մատակարարումների էմբարգոն ժամանակավոր է և լրանում է 2020 թվականի հոկտեմբերին:

Sputnik- ին տված հարցազրույցում, Երմակովը հավաստիացրել է, որ որևէ պաշտոնական քննարկում չի եղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի վերանայման վերաբերյալ, որում նշված է  Իրանին զենքի մատակարարումների էմբարգոյի ժամկետը: