ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի մեծ մասը սևամորթներ են
Նու Յորքում կորոնավիրուսով վարակված սևամորթների թիվն ավելի մեծ է, քան մյուս քաղաքներում:
Նյու Յորքի Առողջապահության վարչությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ քաղաքում սևամորթներն ու աֆրիկացիները կրկնակի շատ են զոհ դառնում կորոնավիրուսին, քան սպիտակամորթները:
Դեպարտամենտի հաղորդմամբ, հավանականությունը, որ հիվանդանոց դիմած կորոնավիրուսով վարակված սպիտակամորթը կենդանի դուրս կգա այնտեղից, նույնպես կրկնակի անգամ մեծ է:
Ավելի վաղ, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտարարել էր, որ կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդանոցներում գտնվող քաղաքացիների 33 տոկոսը սևամորթ աֆրոամերիկացիներն են, որոնք կազմում են ԱՄՆ-ի բնակչության 13 տոկոսը:
Միացյալ Նահանգները շարունակում է գլխավորել երկրների ցանկը, որտեղ տարածվել է կորոնավիրուսի պանդեմիան: Այս երկրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 37157 դեպք: