Թրամփի կոչով, հազարավոր ամերիկացիներ բողոքի ցույց են անցկացրել դեմոկրատական նահանգապետերի դեմ
ԱՄՆ-ի չորս նահանգներում Թրամփի կողմնակիցները բողոքի ցույց են կազմակերպել կորոնավիրուսի դեմ պայքարի համար կիրառվող սահմանափակումների դեմ:
Շաբաթ օրը, ըստ Daily Mail- ի, մոտ 100 ցուցարարներ երթով շարժվել են Կալիֆոռնիա նահանգի Հանթինգթոն լողափ և մի շարք այլ քաղաքներ ՝ պահանջելով դադարեցնել կարանտինը:
Վաշինգտոն նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլին, ուրբաթ օրը դատապարտելով սահմանափակումները վերացնելու մասին Թրամփի թվիթը, հայտարարել է, որ դա կվտանգի հազարավոր ամերիկացիների կյանքերը:
Ուրբաթ օրը Թվիթերում արած գրառման մեջ, Թրամփը դեմոկրատական նահանգապետեր ունեցող Միչիգան, Վիրջինիա և Մինեսոտա նահանգների ղեավարությունից պահանջել էր չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար կիրառվող սահմանափակումները:
ԱՄՆ-ում մինչ այս պահը գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 710 հազար 272 և մահվան՝ 37 հազար 157 դեպք: