Ռուսաստանը հակադարձել է Իրանի դեմ սպառազինական շրջափակումը երկարաձգելու ԱՄՆ-ի պահանջին
Ռուս ավագ դիվանագետը հակադարձել է Իրանի դեմ սպառազինական շրջափակումը երկարաձգելու ԱՄՆ-ի պահանջին:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հակադարձելով Անվտանգության խորհրդում Իրանի դեմ սպառազինական շրջափակումը երկարաձգելու ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի պահանջին, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը թվիթերում գրել է, որ սպառազինական մրցակցությունը գերտերությունների քայլերի հետևանքն է:
Անդրադառնալով Պոմպեոյի հակաիրանական հայտարարությանը, Ուլյանովը գրել է.«Սպառազինական մրցակցությունը սովորաբար միակողմանի չի լինում, և հավաքական փորձ է միջազգային կամ տարածաշրջանային գերտերությունների մասշտաբով»:
Սպառազինական մրցակցության վերացման համար շրջափակումն ապարդյուն բնութագրելով, ռուս պաշտոնյան ասել է, որ դա հնարավոր է միայն բանակցային ճանապարհով:
Առանց անդրադառնալու Ռիադի հետ ԱՄՆ-ի սպառազինական գործարքներին, ամերիկացի պաշտոնատարները մտահոգություն են հայտնել ՄԱԿ-ի հակաիրանական սպառազինական շրջափակումների չեղարկման կապակցությամբ և պահանջել են այդ պատժամիջոցների վերականգնումը: