Աշխարհի սոցիոլոգները դատապարտել են ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i119550-Աշխարհի_սոցիոլոգները_դատապարտել_են_ԱՄՆ_ի_հակաիրանական_պատժամիջոցները
Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի անդամները դատապարտել են ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2020 08:24 Asia/Tehran
  • Աշխարհի սոցիոլոգները դատապարտել են ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները

Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի անդամները դատապարտել են ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, արձագանքելով իրենց հղված Իրանի սոցիոլոգիան միության նամակին,  Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի անդամները հաղորդագրություն տարածելով, դատապարտել են Իրանի, Վենեսուելայի և Կուբայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները:

Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի անդամները մտահոգություն են հայտնել հատկապես կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում միլիոնավոր մարդկանց կյանքի վրա շրջափակումների բացասական հետևանքների կապակցությամբ: Նրանք համերաշխություն հայտնելով այդ երկրների ժողովուրդների հետ, պահանջել են չեղարկել այդ պատժամիջոցները:

Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի անդամները հայտարարել են, որ ընդդիմանալու են Իրանի, Վենեսուելայի և Կուբայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին:

Հաղորդագրության մեջ ասված է, որ պատժամիջոցները դեմ են խղճին ու բարոյականությանը, քանի որ նման քայլերը մինչ օրս բազում բացասական հետևանքներ են ունեցել երկրների սոցիալական և տնտեսական հիմնաշենային կառույցների վրա:

ԱՄՆ-ի դաժան շրջափակումների պատճառով, որոնց մեջ ընդգրկվում է նաև սննդամթերքն ու դեղորայքը, բազում դժվարություններ են առաջացել Իրանի ժողովրդի, հատկապես կորոնավիրուսով վարակված հիվանդների համար: