Ամերիկացիները գրոհել են անվճար սննդի կենտրոններ
Աղքատ ամերիկացիները գրոհել են անվճար սնունդ մատակարարող կենտրոնները։
CNN հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով միլիոնավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը։ Ըստ տնտեսական ոլորտի պաշտոնյաների՝ 60 միլիոն ամերիկացիներ սպասում են Դաշնային կառավարության կողմից տրամադրված ֆինանսական աջակցությանը:
Հաղորդման համաձայն՝ ԱՄՆ տարբեր քաղաքների փողոցներում երկար շարքեր են գոյացել անվճար սնունդ բաժանող կենտրոնների մոտ։
Վարորդներից մեկը CNN հեռուստաընկերությանն ասել է․-«Իմ ընտանիքի անդամներից ոչ մեկը աշխատանք չունի։ Մենք գումար չունենք։ Երեխաներ ունենք, որոնց մասին պետք է հոգ տանենք, չգիտենք մինչև երբ է շարունակվելու այս իրավիճակը»։
Շատ փորձագետների կարծիքով այդ երկրում կորոնավիրուսի հետևանքով տիրող իրավիճակը Թրամփի վարած սխալ քաղաքականության արդյունքն է։