Ամերիկացիները գրոհել են անվճար սննդի կենտրոններ
https://parstoday.ir/hy/news/world-i119568-Ամերիկացիները_գրոհել_են_անվճար_սննդի_կենտրոններ
Աղքատ ամերիկացիները գրոհել են անվճար սնունդ մատակարարող կենտրոնները։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 19, 2020 15:24 Asia/Tehran
  • Ամերիկացիները գրոհել են անվճար սննդի կենտրոններ

Աղքատ ամերիկացիները գրոհել են անվճար սնունդ մատակարարող կենտրոնները։

CNN հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով միլիոնավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը։ Ըստ տնտեսական ոլորտի պաշտոնյաների՝ 60 միլիոն ամերիկացիներ սպասում են  Դաշնային կառավարության կողմից տրամադրված  ֆինանսական աջակցությանը:

Հաղորդման համաձայն՝ ԱՄՆ տարբեր քաղաքների փողոցներում երկար շարքեր են գոյացել անվճար սնունդ բաժանող կենտրոնների մոտ։

Վարորդներից մեկը CNN հեռուստաընկերությանն ասել է․-«Իմ ընտանիքի անդամներից ոչ մեկը աշխատանք չունի։ Մենք  գումար չունենք։ Երեխաներ ունենք, որոնց մասին պետք է հոգ տանենք, չգիտենք մինչև երբ է շարունակվելու այս իրավիճակը»։

Շատ փորձագետների կարծիքով այդ երկրում կորոնավիրուսի հետևանքով տիրող իրավիճակը Թրամփի վարած սխալ քաղաքականության արդյունքն  է։