Բրազիլիայի նախագահը մասնակցել է կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների դեմ բողոքի ցույցին
https://parstoday.ir/hy/news/world-i119608-Բրազիլիայի_նախագահը_մասնակցել_է_կորոնավիրուսի_պատճառով_սահմանափակումների_դեմ_բողոքի_ցույցին
Բրազիլիայի աջամետ նախագահը և իր կողմնակիցները մասնակցել են երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցին` ընդդեմ կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի և սահմանափակիչ միջոցառումների:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 20, 2020 19:14 Asia/Tehran
  • Բրազիլիայի նախագահը մասնակցել է կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների դեմ բողոքի ցույցին

Բրազիլիայի աջամետ նախագահը և իր կողմնակիցները մասնակցել են երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցին` ընդդեմ կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի և սահմանափակիչ միջոցառումների:

New York Times թերթի փոխանցմամբ՝ Բրազիլիայի աջամետ նախագահ Ժաիր Բոլսոնարուն և իր կողմնակիցները այդ երկրի մայրաքաղաք Բրազիլիայում անցկացրած ցույցի ժամանակ տարածաշրջանային ղեկավարներին կոչ են արել վերացնել կարանտինը, վերջ դնել սահմափակիչ միջոցառումներին, և  վերադառնալ նորմալ կյանքի։

Բոլսոնարուն քննադատում է այդ միջոցառումները, վիրուսն «աննշան գրիպ» անվանում, ասելով, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը` «հիստերիա» է փոխանցում և վնասում մարդկանց առողջությանը։

Մայրաքաղաքից բացի, ցույցեր են տեղի ունեցել նաև Բրազիլիայի մի քանի այլ քաղաքներում։