Նյու Յորքի բնակիչները բողոքել են ԱՀԿ-ի գործունեության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i119647-Նյու_Յորքի_բնակիչները_բողոքել_են_ԱՀԿ_ի_գործունեության_դեմ
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի բնակիչները բողոքել են ԱՀԿ-ի գործունեության դեմ՝ վերջինիս մեղադրելով կորոնավիրուսի տարածման ժամանակ թույլ հակազդեցություն ցուցաբերելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2020 14:22 Asia/Tehran
  • Նյու Յորքի բնակիչները բողոքել են ԱՀԿ-ի գործունեության դեմ

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի բնակիչները բողոքել են ԱՀԿ-ի գործունեության դեմ՝ վերջինիս մեղադրելով կորոնավիրուսի տարածման ժամանակ թույլ հակազդեցություն ցուցաբերելու մեջ:

Ռոյտերսի հաղորդմամբ, ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի մի խումբ բնակիչներ, երկուշաբթի օրը բողոքել են ԱՀԿ-ի դեմ՝ վերջինիս մեղադրելով  կորոնավիրուսի պանդեմիային արդյունավետ հակազդեցություն չցուցաբերելու մեջ: 

Նյու Յորքի բնակիչները ԱՀԿ-ին մեղադրել են կորոնավիրուսի տարածման վերաբերյլալ հավաստի  լուրերն ուշ տարածելու, Չինաստանում այս հիվանդության տարածման ընթացքը չվերահսկելու, ժամանակին բուժման ցուցումներ չներկայացնելու և Չինաստանի կառավարության հետ գաղտնի համաձայնության գալու մեջ:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի կառավարությունը ներկայումս խիստ քննադատությունների է ենթարկվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ գործողություններ չկիրառեու համար: