Նյու Յորքի բնակիչները բողոքել են ԱՀԿ-ի գործունեության դեմ
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի բնակիչները բողոքել են ԱՀԿ-ի գործունեության դեմ՝ վերջինիս մեղադրելով կորոնավիրուսի տարածման ժամանակ թույլ հակազդեցություն ցուցաբերելու մեջ:
Ռոյտերսի հաղորդմամբ, ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի մի խումբ բնակիչներ, երկուշաբթի օրը բողոքել են ԱՀԿ-ի դեմ՝ վերջինիս մեղադրելով կորոնավիրուսի պանդեմիային արդյունավետ հակազդեցություն չցուցաբերելու մեջ:
Նյու Յորքի բնակիչները ԱՀԿ-ին մեղադրել են կորոնավիրուսի տարածման վերաբերյլալ հավաստի լուրերն ուշ տարածելու, Չինաստանում այս հիվանդության տարածման ընթացքը չվերահսկելու, ժամանակին բուժման ցուցումներ չներկայացնելու և Չինաստանի կառավարության հետ գաղտնի համաձայնության գալու մեջ:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ի կառավարությունը ներկայումս խիստ քննադատությունների է ենթարկվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ գործողություններ չկիրառեու համար: