ՅՈՒՆԻՍԵՖ-ն ահազանգել է արևմտյան Ասիայում միլիոնավոր երեխաներին սպառնացող աղքատության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i119650-ՅՈՒՆԻՍԵՖ_ն_ահազանգել_է_արևմտյան_Ասիայում_միլիոնավոր_երեխաներին_սպառնացող_աղքատության_մասին
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ահազանգել է կորոնավիրուսի պանդեմիայի և առաջացած տնտեսական ճգնաժամի հետևանքով արևմտյան Ասիայում միլիոնավոր երեխաների՝ ծայրահեղ աղքատության մեջ հայտնվելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2020 14:54 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ն ահազանգել է արևմտյան Ասիայում միլիոնավոր երեխաներին սպառնացող աղքատության մասին

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ահազանգել է կորոնավիրուսի պանդեմիայի և առաջացած տնտեսական ճգնաժամի հետևանքով արևմտյան Ասիայում միլիոնավոր երեխաների՝ ծայրահեղ աղքատության մեջ հայտնվելու մասին։

«2020 թվականին Արևմտյան Ասիայի տարածաշրջանում մոտ ութ միլիոն երեխաների վրա կարող են ազդել  կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ընկերությունների փակվելը,  մեկ միլիոն 700 հազար աշխատատեղերի կորուստը, աշխատավարձերի  վճարումների կասեցումը  և կարանտինի ռեժիմի հետևանքները», հայտարարել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատման՝ Սիրիայում, Եմենում, Սուդանում, Պաղեստինյան տարածքներում, Իրաքում և Լիբիայում ընթացող հակամարտությունների հետևանքով 25 միլիոն երեխաներ ապրում են աղքատության մեջ։