Newsweek. Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունից
https://parstoday.ir/hy/news/world-i119760-newsweek._Միացյալ_Նահանգները_պետք_է_հրաժարվի_Իրանի_նկատմամբ_առավելագույն_ճնշման_քաղաքականությունից
Newsweek ամերիկյան պարբերականը գրել է. «ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Իրանում համակարգը փոխելուն ուղղված առավելագույն ճնշման քաղաքականությունից և իր զորուժը դուրս բերի Արևմտյան Ասիայից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2020 13:55 Asia/Tehran
  • Newsweek. Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունից

Newsweek ամերիկյան պարբերականը գրել է. «ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Իրանում համակարգը փոխելուն ուղղված առավելագույն ճնշման քաղաքականությունից և իր զորուժը դուրս բերի Արևմտյան Ասիայից»:

Պարբերականը գրել է, որ ԱՄՆ-ը Իրանի համար ունի մի շարք տարբերակներ, որոնցից լավագույնը դիվանագիտական ճանապարհն  է և Արևմտայն Ասիայից դուրս գալը: Վաշինգտոնը պետք  է հրաժարվի Իրանի համակարգը ռազմական միջամտության միջոցով փոխելու ցանկացած մտքից:

Newsweek-ը գրել է. «Միացյալ Նահանգները պետք է դուրս գա Իրաքից, Սիրիայից, Եմենից և Արևմտյան Ասիայի այլ հակամարտություններից, որոնք կարող են սրել տարածաշրջանային իրավիճակը և մեծացնել Իրանի հետ չնախատեսված բախման հավանականությունը»:

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Իրան-ԱՄՆ հարաբերությունները ոչ միայն փոփոխություն չեն կրել, այլ ԱՄՆ-ը խոչընդոտում է ԱՀԿ-ի կողմից Թեհրանին վարկի տրամադրմանը: