Փելոսին դեմ է նախագահական ընտրությունների հետաձգմանը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահը դեմ է արտահայտվել նախագահական ընտրությունների հետաձգմանը:
MSNBC լրատվական գործկալությանը տված հարցազրույցում, Նենսի Փելոսին հայտարարել է. «Չնայած կորոնավիրուսի կրկին բռնկման հավանականությանը և այդ կապակցությամբ հանրության շրջանում առա մտահոգություններին, ընտրությունները պետք է կայանան»:
Փելոսին հավելել է. «Դեմոկրատները պետք է համոզվեն, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի հետաձգի նոյեմբերին կայանալիք ընտրությունները»:
«Նա շատ բան է արել Միացյալ Նահանգները թուլացնելու համար, սակայն մենք չպետք է թույլ տանք, որ նա թուլացնի նաև ժողովրդավարությունը», - ասել է Փելոսին:
CNN- ն ավելի վաղ հաղորդել էր, որ դեմոկրատներից շատերն անհանգստացած են ընտրությունները հետաձգելու Թրամփի ջանքերի և նույնիսկ ընտրություններում պարտվելու դեպքում Սպիտակ տունը լքելուց նրա հրաժարվելու հավանականության կապակցությամբ: