ԱՄՆ-ում գործազրկությունը բարձրանում է մինչև 14 տոկոս
https://parstoday.ir/hy/news/world-i119781-ԱՄՆ_ում_գործազրկությունը_բարձրանում_է_մինչև_14_տոկոս
Չնայած նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակին հպարտանում էր գործազրկության նվազեցման ռեկորդով, Կոնգրեսի բյուջեի գրասենյակը երեկ հայտարարել է երկրում կանխատեսվում է գործազրկության մակարդակի 14 տոկոս աճ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2020 07:20 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում գործազրկությունը բարձրանում է մինչև 14 տոկոս

Չնայած նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակին հպարտանում էր գործազրկության նվազեցման ռեկորդով, Կոնգրեսի բյուջեի գրասենյակը երեկ հայտարարել է երկրում կանխատեսվում է գործազրկության մակարդակի 14 տոկոս աճ:

ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի գրասենյակի համաձայն, 2020 թվականի երկրորդ եռամսյակում գործազրկությունն ԱՄՆ-ում կհասնի 14 տոկոսի:

Կանխատեսումների համաձայն,առաջիկա ամիսներին  ԱՄՆ-ում միլիոնավոր մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը:

Կորոնավիրուսի տարածման պատճառով, վերջին հինգ շաբաթների ընթացքում 26 միլիոն ամերիկացիներ կորցրել են իրենց աշխատանքը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում անգործության պատճառով, ԱՄՆ կառավարությունը և Դոնալդ Թրամփը շարունակում են ենթարկվել քննադատությունների: