ԱՄՆ-ում գործազրկությունը բարձրանում է մինչև 14 տոկոս
Չնայած նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակին հպարտանում էր գործազրկության նվազեցման ռեկորդով, Կոնգրեսի բյուջեի գրասենյակը երեկ հայտարարել է երկրում կանխատեսվում է գործազրկության մակարդակի 14 տոկոս աճ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի գրասենյակի համաձայն, 2020 թվականի երկրորդ եռամսյակում գործազրկությունն ԱՄՆ-ում կհասնի 14 տոկոսի:
Կանխատեսումների համաձայն,առաջիկա ամիսներին ԱՄՆ-ում միլիոնավոր մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը:
Կորոնավիրուսի տարածման պատճառով, վերջին հինգ շաբաթների ընթացքում 26 միլիոն ամերիկացիներ կորցրել են իրենց աշխատանքը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում անգործության պատճառով, ԱՄՆ կառավարությունը և Դոնալդ Թրամփը շարունակում են ենթարկվել քննադատությունների: