Կորոնավիրուսը ախտահանիչ նյութերով բուժելու մասին Թրամփի հայտարարությունը քննադատության է արժանացել
Ապրիլ 25, 2020 07:53 Asia/Tehran
ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը, Թվիթերում արած գրառման մեջ քննադատել է կորոնավիրուսի բուժման համար ախտանաող նյութեր կիրառելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությունը և քաղաքացիներին կոչ արել չդիմել նման մեթոդի:
«Մարդկանց առողջությունը կատակ չէ», - ասված է Բայդենի ուղերձում:
Հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Դոնալդ Թրամփը հայտարարել էր. «Ախտահանող միջոցները մեկ րոպեում կարող են սպանել օգանիզմում եղած կորոնավիորւսի բջիջբները»: Ավելի ուշ, այդ հայտարարության նկատմամբ հնչած բազմաթիվ քննադատություններից հետո, Թրամփը հայտարարեց, որ դա պարզապես կատակ էր:
Կորոնավիրուսի զոհերի թիվն ԱՄՆ-ում անցել է 52 հզաարի սահմանը:
Պիտակ