Բողոքարարները Թրամփի հյուրանոցի առջև խորհրդանշական  դիակներ կրող տուփեր են տեղադրել
https://parstoday.ir/hy/news/world-i119804-Բողոքարարները_Թրամփի_հյուրանոցի_առջև_խորհրդանշական_դիակներ_կրող_տուփեր_են_տեղադրել
Բողոքելով կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ վարչակազմի որդեգրած քաղաքականության դեմ, ցուցարարները խորհրդանշական  դիակներ կրող տուփեր են տեղադրել Վաշինգտոնում Թրամփի հյուրանոցի առջև։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2020 14:57 Asia/Tehran
  • Բողոքարարները Թրամփի հյուրանոցի առջև խորհրդանշական  դիակներ կրող տուփեր են տեղադրել

Բողոքելով կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ վարչակազմի որդեգրած քաղաքականության դեմ, ցուցարարները խորհրդանշական  դիակներ կրող տուփեր են տեղադրել Վաշինգտոնում Թրամփի հյուրանոցի առջև։

Ինչպես հաղորդում է Ֆրանս Պրես լրատվական գործակալությունը, քաղաքացիները կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում ԱՄՆ վարչակազմի թույլ գործունեության դեմ բողոքի ակցիա են իրականացրել Վաշինգտոնում Դոնալդ Թրամփին պատկանող հյուրանոցի շենքի առջև։

Ակցիայի մասնակիցները, կարգախոսներ վանկարկելով և մեքենաների շչակները միացրած պահելով, իրենց բողոքն են արտահայտել։ Բողոքարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Թրամփի ստերը խլել են մարդկանց կյանքեր»։

Իրենց համերաշխությունը հայտնելով կորոնավիրուսով վարակված հիվանդներին, որոնք այսօր պայքարում են իրենց կյանքի համար, ցուցարարները պահանել են առողջապահության ոլորտի մասնագետներին տրամադրել բավարար չափով բժշկական պաշտպանիչ  պարագաներ և անհրաժեշտ քանակով կորոնավիրուսի ախտորոշման  թեստեր՝ այս համավարակի դեմ արդյունավետ պայքարելու համար։