Բրիտանիան շարունակում է մնալ ռեպրեսիվ ռեժիմների զենքի հիմնական մատակարարը
https://parstoday.ir/hy/news/world-i119834-Բրիտանիան_շարունակում_է_մնալ_ռեպրեսիվ_ռեժիմների_զենքի_հիմնական_մատակարարը
Հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, Բրիտանիայի  կառավարությունը կտրուկ ավելացրել է զենքի վաճառքը ռեպրեսիվ ռեժիմներին:
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Ապրիլ 26, 2020 11:18 Asia/Tehran
  • Բրիտանիան շարունակում է մնալ ռեպրեսիվ ռեժիմների զենքի հիմնական մատակարարը

Հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, Բրիտանիայի  կառավարությունը կտրուկ ավելացրել է զենքի վաճառքը ռեպրեսիվ ռեժիմներին:

Guardian թերթի փոխանցմամբ՝ զենքի վաճառքի վերաբերյալ Բրիտանիայի  կառավարության պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ 2018 թվականի համեմատությամբ, 2019 թվականին Լոնդոնը մեկ միլիարդ ֆունտ ստերլինգով ավելացրել է  զենքի վաճառքը ռեպրեսիվ ռեժիմներին:

Այդ ավելացումը գնահատվել է ավելի քան 300 տոկոս, ինչն արժանացել է զենքի վերահսկմանն աջակցող խմբերի խիստ քննադատությանը։

Այդ խմբերը համոզված են, որ Բրիտանիայի կառավարությունն իր շահերը գերադասում է մարդու իրավունքներից։

Զենքի վաճառքի վերաբերյալ վիճակագրական տվյալների համաձայն՝ Բրիտանիայի կառավարությունը 2019 թվականին երեք միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ զենք է վաճառել այն 48 երկրից 26-ին, որոնց «Ազատության տուն» Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ճանաչել է որպես ռեպրեսիվ ռեժիմներ։

Բրիտանիայի կառավարությունը Սաուդյան Արաբիայի զենքի հիմնական մատակարարողներից է: