Ամերիկացիները չունեն կորոնավիրուսի հետևանքով առաջացած ծախսերը հոգալուհնարավորություն
https://parstoday.ir/hy/news/world-i119840-Ամերիկացիները_չունեն_կորոնավիրուսի_հետևանքով_առաջացած_ծախսերը_հոգալուհնարավորություն
ԱՄՆ ժողովրդի 40 տոկոսն ի վիճակի չէ հոգալ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ծախսերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2020 13:14 Asia/Tehran
  • Ամերիկացիները չունեն կորոնավիրուսի  հետևանքով առաջացած ծախսերը հոգալուհնարավորություն

ԱՄՆ ժողովրդի 40 տոկոսն ի վիճակի չէ հոգալ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ծախսերը:

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերթ  Ռեդֆիլդի մասնակցությամբ կայացած  Կոնգրեսի լսումների նիստում քննարկվել է այն հարցը, որ Միացյալ Նահանգներում շատ մարդիկ չունեն սոցապահովագրություն և կորոնավիրուսի թեստի ծախսերը վճարելու հնարավորություն։ Քննարկվել է վերջիններսի որևէ տեսակի աջակցություն ցուցաբերելու հարցը: 

Ռեդֆիլդը հայտարարել է, որ  կորոնավիրուսի ախտորոշման թեստի արժեքը 1331 դոլար է։

Նիստի մասնակիցները եզրակացրել են, որ ԱՄՆ-ի բնակչության 40 տոկոսը չի կարող վճարել այդ գումարը, քանի որ նրանք նույնիսկ չեն կարողանում ամսական 400 դոլար վճարել չնախատեսված ծախսերի համար։

Կորոնավիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում ավելի քան 960 հազար  հաստատված դեպք կա: