ԱՄՆ-ն Իրաքից դուրս է բերում 2500 զինծառայողի
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են Իրաքից ու Քուվեյթից այդ երկրի 2500 զինծառայողների դուրսբերման և Նահանգներ վերադառնալու մասին:
ԱՄՆ ԶՈՒ 82-րդ ռազմաօդային ուժերի հրամանատար Էնդրյու Սասլավը Facebook- ում գրել է, որ ռազմաօդային ուժերի զինծառայողներն առաջիկա շաբաթների ընթացքում կվերադառնան Իրաքից և Քուվեյթից: Այս մասին հայտնում է ԱՄն բանակի պաշտոնական կայքը՝ Steips-ը:
Սասավը նշել է, որ ԱՄՆ մուտք գործելուց հետո, զինծառայողները 14 օր կանցկացնեն կարանտինի մեջ:
Հաղորդումների համաձայն, նախքան կորոնավիրուսի պանդեիմիայի բռնկումը, ևս 800 ամերիկացի զինծառայողներ վերադարձել էին Միացյալ Նահանգներ:
ԱՄՆ-ը մեծ թվով զորուժ է տեղակայել Արևմտյան Ասիայում և Իրանի հարևան երկրներում, որոնք շարունակում են անօրինական գործողություններ իրականացնել, չնայած որոշ երկրների, այդ թվում՝ Սիրիայի և Իրաքի կոչերին՝ լքել իրենց տարածքը: