ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է յոթանիշ
https://parstoday.ir/hy/news/world-i119896-ԱՄՆ_ում_կորոնավիրուսով_վարակվածների_թիվը_դարձել_է_յոթանիշ
Worldometers- ի հրապարակած վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է մեկ միլիոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2020 06:08 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում կորոնավիրուսով  վարակվածների թիվը դարձել է յոթանիշ

Worldometers- ի հրապարակած վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է մեկ միլիոնը:

Ըստ կայքի տվյալների՝ երկրում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է ավելի քան 56000-ի:

ԱՄՆ նախկին փոխնախագահ և 2020թ նախագահական ընտրությունների թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ ներկա դրությամբ, ԱՄՆ-ը վերածվել է կորոնավիրուսի պանդեմիայի կենտրոնի, քանի որ այդ երկրում գրանցվել է վարակվածության ու մահացության ամենաբարձր թիվը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի   ճգնաժամը հանգեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության կտրուկ անկմանը:

USA Today- ի և Սաֆոլքի համալսարանի համատեղ հարցման արդյունքների համաձայն, որ Բայդենը 6 տոկոսով առաջ է անցել Թրամփից: Հարցման մասնակիցների 44 տոկոսն աջակցել են Բայդենին, իսկ 38 տոկոսը՝ Թրամփին: