Գերմանիայում խոսքի ազատությունը գործում է՝ անկախ Թուրքիայի պահանջներից. Մերկել
https://parstoday.ir/hy/news/world-i12013-Գերմանիայում_խոսքի_ազատությունը_գործում_է_անկախ_Թուրքիայի_պահանջներից._Մերկել
Խոսքի ազատությունը Գերմանիայում գործում է՝ անկախ այն խնդիրներից, որոնք քննարկվում են Թուրքիայի հետ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում կայացած մամլո ասուլիսում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2016 18:58 Asia/Tehran
  • Գերմանիայում խոսքի ազատությունը գործում է՝ անկախ Թուրքիայի պահանջներից. Մերկել

Խոսքի ազատությունը Գերմանիայում գործում է՝ անկախ այն խնդիրներից, որոնք քննարկվում են Թուրքիայի հետ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում կայացած մամլո ասուլիսում՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Մենք Հիմնական օրենքում ունենք հիմնարար արժեքներ, մասնավորապես՝ 5-րդ հոդվածում գրված է խոսքի, գիտության և, իհարկե, մշակույթի ազատության մասին։ Դրանք հիմնարար արժեքներ են, որոնք գործում են՝ անկախ քաղաքական խնդիրներից, որոնք մենք քննարկում ենք մեկս մյուսի հետ։ Դրանց դասվում է փախստականների թեման։ Ես կարծում եմ, որ ինչպես Թուրքիայի, այնպես էլ ԵՄ-ի, այդ թվում՝ Գերմանիայի շահերից է բխում այստեղ քաղաքական լուծում գտնելը»,- ասել է Մերկելը՝ անդրադառնալով գերմանացի երգիծաբանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Ավելի վաղ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտարարել էր թուրքական ղեկավարությունից նոտա ստանալու մասին՝ իբր Էրդողանին վիրավորած հեռուստահաղորդավարի դեմ քրեական հետապնդում սկսելու պահանջով։