Լավրով. ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտում են միջազգային օրենսդրությունը
Ուրբաթ օրը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր կուբացի գործընկեր Բրունո Ռոդրիգեսի հետ հեռախոսազրույցում. քննադատել է ԱՄՆ-ի պատժամիջոցների և ճնշման քաղաքականությունն՝ ուղղված այն երկրների դեմ, որոնք դեմ են Վաշինգտոնի գերիշխանությանը:
Հեռախոսազրույցում, Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ի պատժամիջոցներն անվանել է միջազգային իրավունքի խախտում և համաշխարհային սպառնալիք, կոչ անելով դիմակայել այդ քաղաքականությանը:
Լավրովը նաև կոչ է արել երկու երկրների միջև ռազմավարական կապերը:
Կուբայի արտգործնախարարն ընդգծել է երկու երկրների միջև բարեկամական կապերի, փոխադարձ հարգանքի և համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Կուբայի արտգործնախարարն անցած շաբաթ Թվիթերում արած գրառման մեջ կոչ անելով դադարեցնել Կուբայի դեմ Վաշինգտոնի տնտեսական, առևտրային և ֆինանսական պատժամիջոցները, գրել էր. «Կորոնավիրուսի պայմաններում, այդ պատժամիջոցների բացասական ազդեցությունն ավելի մեծ է»:
Վերջին օրերին, ԱՄՆ կառավարությունն անմարդկային քայլով խոչընդոտում է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ դիմակների ու այլ բժշկական սարքավորումների արտահանմանը Կուբա: