Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր ավիաբազան Սիրիայում
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը մտադիր է Դամասկոսի հետ բանակցություններ վարել Սիրիայում Հմեյմիմ ավիաբազան ընդլայնելու շուրջ:
Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինը երկրի պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին հանձնարարել է Հմեյմիմ ավիաբազան ընդլայնելու համար և այնտեղ ավելի մեծ թվով ռազմաօդային ուժեր տեղակայելու շուրջ բանակցություններ սկսել Սիրիայի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Ուրբաթ օրը հրապարակված հանձնարարականի համաձայն՝ Ռուսաստանը մտադիր է Սիրիայի հետ համաձայնության գալ ավելի մեծ տարածքներ, ջրային ռեսուրսներ և օբյեկտներ իր տրամադրության տակ առնելու և իր ռազմաօդային ուժերին տեղակայելու շուրջ:
Սիրիայի ճգնաժամը սրվելու և այդ երկրում օտարերկրյա ուժերի միջատմությունների հետևանքով Դամասկոսը Մոսկվային հրավիրեց այդ երկիր, ահաբեկիչների դեմ պայքարելու և այդ երկրում ռազմական ներկայություն ունենալու համար:
Այս կապակցությամբ Ռուսաստանը և Սիրիան 2015 թվականին 49-ամյա համաձայնագիր են ստորագրել Հմեյմիմ ավիաբազայում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի տեղակայման մասին: