Ֆրանսիացիները բողոքել են ԱՄՆ-ի ոստիկանության ռասիստական վերաբերմունքի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i121264-Ֆրանսիացիները_բողոքել_են_ԱՄՆ_ի_ոստիկանության_ռասիստական_վերաբերմունքի_դեմ
ԱՄՆ-ի ոստիկանության կողմից սևամորթ ամերիկացու սպանության դեմ բողոքելով, մի խումբ ֆրանսիացիներ Փարիզում համախմբվել են ԱՄՆ-ի դեսպանության շենքի առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2020 08:13 Asia/Tehran

ԱՄՆ-ի ոստիկանության կողմից սևամորթ ամերիկացու սպանության դեմ բողոքելով, մի խումբ ֆրանսիացիներ Փարիզում համախմբվել են ԱՄՆ-ի դեսպանության շենքի առջև:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, բողոքի լուռ ակցիային մասնակցած, տասնյակ ֆրանսիացիներ, Փարիզում ԱՄՆ-ի դեսպանության առջև ծնկի գալով, իրենց համերաշխությունն են հայտնել ԱՄՆ-ի ոստիկանության կողմից բռնությամբ սպանված սևամորթ Ջորջ Ֆլոյդի հետ:

Ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «ռասիզմը մեզ խեղդում է, չենք կարողանում շնչել»: Այդպիսով նրանք իրենց զայրույթն են հայտնել ԱՄՆ-ում տիրող ռասիզմի նկատմամբ:

Երեքշաբթի օրվանից սկսած, ԱՄՆ-ի Մինեապոլիս և մեծ թվով այլ քաղաքներում տեղի են ունենում բողոքի լայնածավալ ցույցեր՝ ոստիկանության ռասիստական գործողությունների դեմ:

Հիշեցնենք՝ մայիսի 25-ին Մինեապոլիսում ոստիկանության երկու ծառայողներ բռնություն էին կիրառել աֆրոամերիկացի 46-ամյա Ջորջ Ֆլոյդի նկատմամբ: Նրանցից մեկը ծնկով սեղմել էր գետնին պառկած Ֆլոյդին ու մի քանի րոպե պահել այդ դիրքում, չնայած որ քաղաքացին ասում էր, որ չի կարողանում շնչել ու թախանձագին խնդրում էր բաց թողնել իրեն։