Human Rights Watch. Ցուցարարների նկատմամբ Թրամփի վերաբերմունքը կանխակալ է
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրենը քննադատել է Թրամփին՝ ԱՄՆ-ում ռասիստական ցուցարարներին ճնշելու հրաման արձակելու համար:
Կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը իր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման մեջ քննադատելով ամերիկացի բողոքարարներին ճնշելու հրամանը, նշել է.«Ցուցարարների նկատմամբ Թրամփի վերաբերմունքը կանխակալ է»:
ԱՄՆ տարբեր քաղաքներում, հատկապես Միննեսոտա նահանգում գտնվող Մինաապոլիս քաղաքում այս օրերին զանգվածային ցույցեր են ընթանում այդ երկրի ոստիկանության ռասիստական վերաբերմունքի դեմ:
Սպիտակ Տան խոսնակ՝ Քեյլի Մաք Էնանին երկուշաբթի օրը հայտարարել է,որ այդ երկրի ազգային գվարդիայի 17 հազար ուժեր տեղեկայվել են 24 նահանգներում, բողոքարարներին դիմակայելու համար:
Մաք Էնանին ասել է. «Նախագահ Դոնալդ Թրամփը 24 նահանգների նահանգապետներին կոչ է արել այդ ուժերից օգտվել բողոքարարներին ճնշելու համար»:
Լրատվամիջոցների հայտարարության համաձայն՝ մինչ այժմ ավելի քան 5 հազար 600 բողոքարարներ ձերբակալվել են ԱՄՆ ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից: