Մոսկվան հերքել է Ղրղզստանի ռազմաբազայի սեփականությունը Ռուսաստանին փոխանցելու մասին լուրերը
https://parstoday.ir/hy/news/world-i121308-Մոսկվան_հերքել_է_Ղրղզստանի_ռազմաբազայի_սեփականությունը_Ռուսաստանին_փոխանցելու_մասին_լուրերը
Ղրղզստանում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես հերքել է այն պնդումները, թե Կունդ քաղաքում ստեղծվել է ռուսական ռազմակայան:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 03, 2020 19:37 Asia/Tehran
  • Մոսկվան հերքել է Ղրղզստանի  ռազմաբազայի սեփականությունը Ռուսաստանին փոխանցելու մասին լուրերը

Ղրղզստանում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես հերքել է այն պնդումները, թե Կունդ քաղաքում ստեղծվել է ռուսական ռազմակայան:

Ղրղզստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Ռուսաստանի կառավարությանը Կունդ քաղաքում ռուսական ռազմակայանի սեփականության իրավունքի փոխանցման մասին լուրերն անհիմն են և նպատակ ունեն շեղել հասարակական կարծիքը:

Ղրղզստանը և Ռուսաստանը ցանկանում են երկկողմ պայմանագրերում բարեփոխումներ իրականացնել ՝ ռազմաբազան կառավարելու համար և Ղրղզստանում Ռուսաստանի ռազմական գործողության ավարտից հետո, երկկողմ համաձայնագրերի համաձայն, նախատեսվում է, որ ռուսական զինված ուժերը ամբողջությամբ դուրս գան այդ երկրից:

Երեքշաբթի օրը Ղրղզստանի սոցցանցերում տեղեկատվություն էր տարածվել, որ ռազմաբազայի տարածքը տրվել  է Ռուսաստանին: Այս լուրը կառավարության դեմ ուղղված բազմաթիվ քննադատությունների առիթ էր դարձել: