Հունիս 04, 2020 17:17 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեա. «ԱՄՆ պետքարտուղարն անհեթեթ հայտարարություններ է անում»

Հս. Կորեան տարածել է մի հաղորդագրություն, որում Մայք Պոմպեոյին բնութագրել է որպես անհեթեթ հայտարարություններ անող անձ և նշելովմ որ Վաշինգտոնը իրավասու չէ քննադատել Պեկինին: ԱՄՆ պետքարտուղարը վերջերս հայտարարել էր, որ «Չինաստանը սպառնում է արևմտյան արժեքներին»:

Հս. Կորեայում իշխող Աշխատավորական կուսակցության միջազգային հարցերի վարչության հինգշաբթի օրը հրապարակած հաղորդագրության մեջ ասված է. «ԱՄՆ-ի պետքարտուղարն առաջին անգամը չէ, որ նման հայտարարություն է անում: Ավելի վաղ նա նման անհեթեթ հայտարարություններ է հնչեցրել Հոնկոնգի, Թայվանի և մարդու իրավունքների վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ ասված է.«Միացյալ Նահանգներն իր դաշնբակիցների հետ  շարունակում է հետևել, ամբողջ աշխարհը կառավարելու ռազմավարությանը»:

Հս. Կորեայի իշխող Աշխատավորական կուսակցության միջազգային հարցերի վարչությունը հավելել է. «Այն դեպքում երբ ԱՄՆ-ն ինքը մարդու իրավունքների ամենամեծ խախտողն է և ներկայումս էլ այդ երկրում տեղի են ունենում  հակառասիստական խոշոր ​​բողոքի ցույցեր, Վաշինգտոնն իրավունք չունի մարդու իրավունքների և նմանօրինակ հարցերով քննադատել Չինաստանին»:

Պիտակ