Մինեապոլիսի չորս ոստիկաններ մեղադրվում են Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i121332-Մինեապոլիսի_չորս_ոստիկաններ_մեղադրվում_են_Ջորջ_Ֆլոյդի_սպանության_մեջ
Մինեսոտա նահանգի գլխավոր դատախազը Ջորջ Ֆլոյդի մահվան գործով մեղադրանք է առաջադրել ևս երեք ոստիկանների, որոնք եղել են դեպքի վայրում:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունիս 04, 2020 13:14 Asia/Tehran

Մինեսոտա նահանգի գլխավոր դատախազը Ջորջ Ֆլոյդի մահվան գործով մեղադրանք է առաջադրել ևս երեք ոստիկանների, որոնք եղել են դեպքի վայրում:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Մինեսոտա նահանգի  գլխավոր դատախազ Քիթ Էլիսոնը  հինգշաբթի օրը հայտարարել է, որ երեք սպաներին այժմ մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու մեջ:

Հիշեցնենք՝ Մինեապոլիսում ձերբակալման ընթացքում 46-ամյա աֆրոամերիկացուն ծնկով գետնին սեղմած ոստիկան Դերեք Շովինը մեղադրվում է սպանության մեջ: Ֆլոյդի դիահերձումն արձանագրել է, որ մահը վրա է հասել շնչահեղձ լինելու հետևանքով:

Ամերիկացի ոստիկան Դերեք Շովինը մայիսի 25-ին սպանեց աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին: