Սիրիայի բանակը զինվում է ՄԻԳ 29 կործանիչներով
Ռուսաստանը ՄԻԳ29 կործանիչների երկրորդ խմբաքանակը հանձնեց Սիրիայի բանակին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը Թվիթերում գրառում է կատարել, հայտարարելով, որ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում, ՄՒԳ29 կործանիչները հանձնվել են Սիրիայի օդուժին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին հրահանգել է հնարավորինս շուտ բանակցություններ սկսել Դամասկոսի հետ՝ Սիրիայում ռուսական ռազմաբազաները ընդլայնելու համար:
Սիրիայի օդային տարածքում ահաբեկիչների դեմ պայքարի վերաբերյալ այդ երկրի կառավարության հետ համաձայնության գալուց հետո, Ռուսաստանի ռազմաօդային ուժերին թույլ տրվեց ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի օդային տարածքում:
Ռուսաստանը և Սիրիան 2017-ին ստորագրել են համաձայնագիր, որը ռուսական 11 միջուկային ռազմանավերին թույլ է տալիս տեղակայվել Տարտոսի նավահանգստում: