Հունիս 07, 2020 19:46 Asia/Tehran
  •  ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին կոչ է արել «կորչել Մերձավոր Արևելքից»

Ռուսաստանցի պաշտոնյաները նշել են, որ ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելով՝ Նահանգները մոռանում են, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրենք գտնվում են անօրինական կերպով, իսկ Մոսկվան Դամասկոսին օգնում է Սիրիայի իշխանությունների խնդրանքով։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դևիդ Շենքերը Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի Ինստիտուտում տեղի ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ Ռուսաստանին կոչ է արել «կորչել Մերձավոր Արևելքից»

«Ռուսներին Մերձավոր Արևելքից հեռու պահելը 45 տարի շարունակ ամերիկյան քաղաքականության անկյունաքարն է եղել։ Այժմ նրանք այնտեղ ապակառուցողական դեր են խաղում։ Եվ մենք, ճիշտն ասած, մտածում ենք, որ նրանք պետք է կորչեն այնտեղից»,-հայտարարել է Շենքերը։

Ռուսաստանի ԱԳՆ-ից Շենքերի հայտարարութանն ի պատասխան ասել են, որ վերջին երկու տասնամյակում Մերձավոր Արևելքում ամերիկյան բոլոր նախագծերն ավարտվել են մահերով ու ավերածություններով, իսկ ՌԴ Պետդումայից Շենքերին հիշեցրել են Սիրիան, Իրաքը և Լիբիան։

«Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ապակառուցողական դերի մասին` ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հայտարարությունները` «կորչելու» կոչերով, պարզապես ցինիզմ են և լկտիություն։ Ռուսաստանը Սիրիայում գտնվում է բացարձակ լեգիտիմ ձևով՝ երկրի ղեկավարության հրավերով, ինչը չես ասի Միացյալ Նահանգների մասին։ Հենց ԱՄՆ-ին ոչ ոք չի հրավիրել ո՛չ Սիրիա, ո՛չ Իրաք, ո՛չ Լիբիա»,–ասել է Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

Ռուսաստանցի պաշտոնյաները նշել են, որ ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելով՝ Նահանգները մոռանում են, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրենք գտնվում են անօրինական կերպով, իսկ Մոսկվան Դամասկոսին օգնում է Սիրիայի իշխանությունների խնդրանքով։ Ընդ որում` օգնում է պայքարել ահաբեկիչների դեմ, որոնց հենց ամերիկացիներն են հովանավորում, այնպես որ, ռուսների համոզմամբ, հարցը, թե Մերձավոր Արևելքում ում դերն է ապակառուցողական, բաց է մնում։

armeniasputnik.am

 

 

Պիտակ