Ճապոնիան որոշել է դադարեցնել ամերիկյան ՀՕՊ համակարգի տեղակայումը
(last modified Sun, 21 Jun 2020 12:28:03 GMT )
Հունիս 21, 2020 16:58 Asia/Tehran
  • Ճապոնիան որոշել է դադարեցնել ամերիկյան ՀՕՊ համակարգի տեղակայումը

Ճապոնիայի կառավարությունը որոշել է ժամանակավորապես դադարեցնել ամերիկյան Aegis ՀՕՊ համակարգի տեղակայումը:

ԻՍՆԱ-ի հաղոչդման համաձայն, Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կանոն հունիսի 21-ին  Ակիտա նահանգ կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է անցկացնել ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ նախատեսվում է ընդունել ամերիկյան ՀՕՊ համակարգերի տեղակայումը կասեցնելու  որոշումը:

Ճապոնիայի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, երկու ՀՕՊ համակարգերն առաջիկա 30 տարիներին պահպանելու համար, այդ երկիրը պետք է  ծախսի 4.1 միլիարդ դոլար:

Ըստ ծրագրի, հրթիռային  համակարգերի տեղակայման համար նախատեսված տարածքները պետք է հագեցած լինեին հետախուզական հրթռիներով, որոնց թեստավորման համար պետք է վճարեր Ճապոնիան::

Ավելի վաղ, Ճապոնիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Տոկիոն դադարեցրել է «Ագիս» հակահրթիռային պաշտպանության համակարգի համար երկու ռադիոլոկացիոն կայանների տեղակայումը, որոնք նախատեսված էին Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռները հայտնաբերելու և խոցելու համար: