Ճապոնիան որոշել է դադարեցնել ամերիկյան ՀՕՊ համակարգի տեղակայումը
Ճապոնիայի կառավարությունը որոշել է ժամանակավորապես դադարեցնել ամերիկյան Aegis ՀՕՊ համակարգի տեղակայումը:
ԻՍՆԱ-ի հաղոչդման համաձայն, Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կանոն հունիսի 21-ին Ակիտա նահանգ կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է անցկացնել ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ նախատեսվում է ընդունել ամերիկյան ՀՕՊ համակարգերի տեղակայումը կասեցնելու որոշումը:
Ճապոնիայի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, երկու ՀՕՊ համակարգերն առաջիկա 30 տարիներին պահպանելու համար, այդ երկիրը պետք է ծախսի 4.1 միլիարդ դոլար:
Ըստ ծրագրի, հրթիռային համակարգերի տեղակայման համար նախատեսված տարածքները պետք է հագեցած լինեին հետախուզական հրթռիներով, որոնց թեստավորման համար պետք է վճարեր Ճապոնիան::
Ավելի վաղ, Ճապոնիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Տոկիոն դադարեցրել է «Ագիս» հակահրթիռային պաշտպանության համակարգի համար երկու ռադիոլոկացիոն կայանների տեղակայումը, որոնք նախատեսված էին Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռները հայտնաբերելու և խոցելու համար: