Բրիտանիան շարունակում է զենք վաճառել Սաուդյան Արաբիային
Հակառակ դատարանի որոշման, Բրիտանիայի կառավարությունը շարունակում է զենք վաճառել Սաուդյան Արաբիային:
Ըստ The Guardian թերթի հաղորդմամբ, Բրիտանիայի կառավարությունը մեղադրվում է Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն արգելող դատական վճիռն անտեսելու մեջ:
2019 թ. դատարանը Բրիտանիային արգելեց զենք վաճառել Սաուդյան Արաբիային, քանի որ Ռիադն այն կիրառում է Եմենի պատերազմում:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից հրահրված պատերազմի մեկնարկից մինչ օրս, Ռիադին վաճառել է 5.3 միլիարդ դոլարի զենք:
Բրիտանիայի կառավարությունը Սաուդյան Արաբիայի զենքի հիմնական մատակարարներից է.
Անցած հինգ տարիների ընթացքում, Եմենում սաուդյան կոալիցիայի հարձակումների հետևանքով, տասնյակ հազարավոր մարդիկ զոհվել կամ վիրավորվել են և միլիոնավոր ուրիշներ՝ տեղահանվել: