ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 122 հազար մարդ
Հունիս 22, 2020 14:48 Asia/Tehran
Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 122 հազար մարդ:
Ամերիկյան լրատվամիջոցներն այսօր հայտարարել են, որ Միացյալ Նահանգներում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 356 հազար 841-ի, իսկ մահացածների թիվը 122 հազար 248 է:
Կորոնավիրուսով վարակվածների և մահացածների թվով աշխարհում առաջատարը Միացյալ Նահանգներն է:
ԱՄՆ կառավարությունը և մասնավորապես նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատության են ենթարկվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում արդյունավետ ու լուրջ քայլեր չձեռնարկելու համար:
Պիտակ