Թրամփը խոստովանել է, որ չի բացառում ընտրություններում իր պարտությունը
Հունիս 27, 2020 04:16 Asia/Tehran
Հունիսի 27-ին կայացած հարցարույցում, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը:
«Միգուցե Բայդենը դառնա Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը, քանի որ որոշ քաղաքացիներ չեն ընդունում ինձ», - ասել է նախագահը:
Թրամփը կրկնել է Բայդենի վերաբերյալ իր նախկին հայտարարությունն ասելով. «Նա ընդհանրապես չի խոսում: Ոչ ոք չի լսում նրա խոսքերը: Երբ նա խոսում է, չի կարող երկու նախադասություն միասին ասել»:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ում անցկացված վերջին հարցումների համաձայն, Ջո Բայդենը առաջ է անցել գործող նախագահից:
New York Times- ի հրապարակած վերջին հարցումը ցույց է տալիս, որ Թրամփի ու Բայդենի միջև կա 14 տոկոս տարբերություն:
Պիտակ