Մյանմայի բանակը պատրաստվում է հարձակվել մուսուլմանների վրա
Մյանմայի մուսուլմանաբնակ Ռախին նահանգում բանակի գործողությունների հետևանքով, տեղահան են եղել հազարավոր բնակիչներ:
Հունիսի 28-ին, Մյանմայի կառավարությունը հաստատել է, որ բանակը Ռախին նահանգում գործողություն է իրականացնում զինյալ ապստամբներին ճնշելու նպատակով:
Ռախին նահանգի անվտանգության և նահանգային նախարար Մին Թանը հայտարարել է, որ գործողությունը կտևի մեկ շաբաթ և ցանկացած ոք, ով կմնա տարածքում, կհայտնվի բանակի թիրախում:
2017թ օոգոստոսի 25-ից սկսած, Մյանմայի Ռախին նահանգի մուսուլմանների դեմ բանակի և ծայրահեղական բուդդիստների հարձակումների հետևանքով, սպանվել է ավելի քան վեց հազար մուսուլման, ևս մեկ միլիոնը փախել է Բանգլադեշ:
ՄԱԿ-ի փաստահավաք հանձնաժողովը դատապարտել է Մյանմայի բանակին՝ զանգվածային սպանություններ կատարելու և Ռոհինգյա մուսուլմանների նկատմամբ բռնություններ կիրառելու պատճառով: