Բաքուն քննադատել է ԱՄՆ-ի անփութությունն Ադրբեջանի քաղաքացիներին պաշտպանելու հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i123384-Բաքուն_քննադատել_է_ԱՄՆ_ի_անփութությունն_Ադրբեջանի_քաղաքացիներին_պաշտպանելու_հարցում
Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ոստիկանությունը չի կարողացել պաշտպանել Ադրբեջանի հյուպատոսարանի աշխատակիցներին ու քաղաքացիներին, երբ հայերը հարձակվել Լոս Անջելեսում գտնվող Ադրբեջանի հյուպատոսության դիմաց տեղի ունեցած ցույցի մասնակիցների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2020 05:00 Asia/Tehran
  • Բաքուն քննադատել է ԱՄՆ-ի անփութությունն Ադրբեջանի քաղաքացիներին պաշտպանելու հարցում

Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ոստիկանությունը չի կարողացել պաշտպանել Ադրբեջանի հյուպատոսարանի աշխատակիցներին ու քաղաքացիներին, երբ հայերը հարձակվել Լոս Անջելեսում գտնվող Ադրբեջանի հյուպատոսության դիմաց տեղի ունեցած ցույցի մասնակիցների վրա:

Հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում Խալաֆ Խալաֆովըը հայտարարել է, որ   զրուցել է Բաքվում ԱՄՆ դեսպանի հետ՝ հայ-ադրբեջանական վերջին բախումների շուրջ  և ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ ոստիկանությունը չի կարողացել պաշտպանել  հյուպատոսարանի աշխատակիցներին և Ադրբեջանիք աղաքացիներին:

Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ռազմադաշտում կրած պարտությունից հետո, հայերը Վաշինգտոնում, Տորոնտոյում, Ստոկհոլմում, Լոս Անջելեսում, Բրյուսելում և այլ քաղաքներում դիվերսիոն գործողություններ են իրականացրել Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ:

Երեքշաբթի օրը Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց Ադրբեջանի ն և Հայաստանի քաղաքացիների բախման ժամանակ. Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ վիրավորվել են, իսկ ամերիկյան ոստիկանությունը չի կարողացել վերահսկել իրավիճակը:

Չորեքշաբթի օրը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, միջադեպի պատճառով կանչել է Բաքվում ԱՄՆ դեսպանին: