Շվեյցարիան գործարկել է Իրանի հետ մարդասիրական ֆինանսական փոխանակման մեխանիզմը
Երկուշաբթի օրը Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ շվեյցարական մի դեղագործական ընկերություն գործադրել է Իրանի հետ հումանիտար առևտրի ֆինանսական մեխանիզմը:
Շվեյցարիայի կառավարության տնտեսական հարցերի քարտուղարությունը, առանց հայտարարելու դեղագործական ընկերության անունը և առաքման արժեքը, հայտարարել է, որ շուտով ավելի շատ գործարքներ պետք է իրականացվեն Իրանի հետ:
Մարի-Գաբրիել Ինեիչեն-Ֆլիշն ավելի վաղ ասել էր, որ Շվեյցարիայի և Իրանի միջև ֆինանսական քանալը հաջողությամբ սկսվել է և որ 50 ընկերություն հետաքրքրություն է հայտնել այդ միջոցով բիզնես վարել:
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության տնտեսական հարցերի քարտուղարության տնօրենն ասել է, որ նման ընկերությունների թիվն ավելանալու է:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի ապօրինի դուրս գալուց հետո Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան խոստացան պահպանել այդ համաձայնագիրը, երաշխավորելով Իրանի տնտեսական շահերը:
Այս երկրները մինչ այժմ չեն կարողացել գործնական քայլեր ձեռնարկել համաձայնագիրը ապահովելու համար: