Շվեյցարիան գործարկել է Իրանի հետ մարդասիրական ֆինանսական փոխանակման մեխանիզմը
(last modified Mon, 27 Jul 2020 12:47:25 GMT )
Հուլիս 27, 2020 17:17 Asia/Tehran
  • Շվեյցարիան գործարկել է Իրանի հետ մարդասիրական ֆինանսական փոխանակման մեխանիզմը

Երկուշաբթի օրը Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ շվեյցարական մի դեղագործական ընկերություն գործադրել է Իրանի հետ հումանիտար առևտրի ֆինանսական մեխանիզմը:

Շվեյցարիայի կառավարության տնտեսական հարցերի քարտուղարությունը, առանց հայտարարելու դեղագործական ընկերության անունը և առաքման արժեքը, հայտարարել է, որ շուտով ավելի շատ գործարքներ պետք է իրականացվեն Իրանի հետ:

Մարի-Գաբրիել Ինեիչեն-Ֆլիշն ավելի վաղ ասել էր, որ Շվեյցարիայի և Իրանի միջև ֆինանսական քանալը հաջողությամբ սկսվել է և որ 50 ընկերություն հետաքրքրություն է հայտնել այդ միջոցով բիզնես վարել:

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության տնտեսական հարցերի քարտուղարության տնօրենն ասել է, որ նման ընկերությունների թիվն ավելանալու է:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի ապօրինի դուրս գալուց հետո Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան խոստացան պահպանել այդ համաձայնագիրը, երաշխավորելով Իրանի տնտեսական շահերը:

Այս երկրները մինչ այժմ չեն կարողացել գործնական քայլեր ձեռնարկել համաձայնագիրը ապահովելու համար: