Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, Իրանում գործարկվել են պետրոքիմիական երեք խոշոր նախագծեր
https://parstoday.ir/hy/news/world-i123952-Չնայած_ԱՄՆ_պատժամիջոցներին_Իրանում_գործարկվել_են_պետրոքիմիական_երեք_խոշոր_նախագծեր
Իրանի Լոռեստան և Բուշեհր նահանգներում Իրանի նախագահի ներկայությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել պետրոքիմիական երեք խոշոր նախագծերի գործարկման արարողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2020 08:56 Asia/Tehran
  • Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, Իրանում գործարկվել են պետրոքիմիական երեք խոշոր նախագծեր

Իրանի Լոռեստան և Բուշեհր նահանգներում Իրանի նախագահի ներկայությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել պետրոքիմիական երեք խոշոր նախագծերի գործարկման արարողությունը:

Քավեի Մեթանոլի պետրոքիմիական համալիրը 7 հազար տոննա AA որակի մեթանոլի արտադրության կարողություն ունի, ինչի պատճառով էլ համարվում է աշխարհում մեթանոլի ամենամեծ արտադրողը: Այս համալիրը կառոևցվել է Իրանի Բուշեհր նահանգում գտնվող 220 հա. հողատարածքում:

Քավե պետրոքիմիական ձեռնարկությունը մասնավոր բաժնի ներդրմամբ մտել է արտադրության ցանցի մեջ: Պարսից Ծոցի ափամերձ շրջաններում ձեռնարկության հարևանությամբ կառուցվել է մասնավոր նավամատույց արտադրանքների արտահանման համար, ինչը համարվում է ձեռնարկության առավելություններից:   

Այս երեք նախագծերը գործարկվել են 1 մլրդ. 750 մլն. դոլար ներդրմամբ, որ Իրանի պետրոքիմիական արտադրությունների կարողություններին ավելացնում է ավելի քան 4 մլն. տոննա: 

Այս նախագծերը իրականացվում են այն դեպքում, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի պետրոքիմիական արդյունաբերության դեմ:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio