Վենեսուելան դատապարտել է ԱՄՆ-ի քայլերի նկատմամբ ԶԼՄ-ների լռությունը
https://parstoday.ir/hy/news/world-i123982-Վենեսուելան_դատապարտել_է_ԱՄՆ_ի_քայլերի_նկատմամբ_ԶԼՄ_ների_լռությունը
Վենեսուելայի փոխնախագահը դատապարտել է համաշխարհային լրատվամիջոցների լռությունը Վենեսուելայում հեղաշրջում իրականացնելու ԱՄՆ ծրագրերի վերաբերյալ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 07, 2020 11:53 Asia/Tehran
  • Վենեսուելան դատապարտել է ԱՄՆ-ի քայլերի նկատմամբ ԶԼՄ-ների լռությունը

Վենեսուելայի փոխնախագահը դատապարտել է համաշխարհային լրատվամիջոցների լռությունը Վենեսուելայում հեղաշրջում իրականացնելու ԱՄՆ ծրագրերի վերաբերյալ:

Չորեքշաբթի օրը Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ դատապարտելով միջազգային լրատվամիջոցների լռությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը խոստովանեց իր մասնակցությունն այդ երկրում կազմակերևպված հեղաշրջմանը:

Վենեսուելայի փոխնախագահի հայտարարությունը վերաբերում է ԱՄՆ սենատոր Քրիս Մերֆիի այն դիտողություններին, որը քննադատել է Վաշինգտոնի քաղաքականությունը Կարակասի վերաբերյալ:

Անդրադառնալով Վենեսուելայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդի Էլիոթ Աբրամսի աշխատանքին, Մերֆին հայտարարել էր, որ վերջինս ձախողել է Վենեսուելայի ռեժիմը փոխելու իր առաքելության մեջ:

Ամերիկացի սենատորը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն ներգրավված է եղել Վենեսուելայում 2019 թվականին կազմակերպված հեղաշրջման մեջ, որն իրականացրել էր ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն: