ՅՈՒՆԻՍԵՖ. Բեյրութի պայթյունից հետո տեղահան է եղել 80 հազար երեխա
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարել է, որ Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տեղահանվել է 80 հազար լիբանանցի երեխա:
Հինգշաբթի օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ առնվազն 80,000 լիբանանցի երեխաներ կորցրել են իրենց տները և տեղահանվել Բեյրութի պայթյունից:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշել է, որ պայթյունից փրկված երեխաները մեծ ցնցում են ապրել և որ այդ երեխաների ու նրանց ընտանիքների առաջնային կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է մոտ 4,5 միլիոն դոլար:
Երեքշաբթի երեկոյան Բեյրութի նավահանգստում խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Ըստ վերջին վիճակագրության, զոհերի թիվը հասել է 157-ի, իսկ վիրավորների թիվը հասնում է 5000-ի:
Մինչ այժմ տասնյակ երկրներ, ներառյալ Իրանը և Հայաստանը, ցավակցություն են հայտնել լիբանանյան կառավարությանը և ժողովրդին: