ԱՄՆ-ն շարունակում է սպառնալ Վենեսուելայի գործընկերներին
https://parstoday.ir/hy/news/world-i124038-ԱՄՆ_ն_շարունակում_է_սպառնալ_Վենեսուելայի_գործընկերներին
Վենեսուելայի գծով ԱՄՆ-ի հաջորդ ներկայացուցիչը սպառնացել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Կարակասի առևտրային գործընկերների դեմ:
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Օգոստոս 08, 2020 17:48 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն շարունակում է սպառնալ Վենեսուելայի  գործընկերներին

Վենեսուելայի գծով ԱՄՆ-ի հաջորդ ներկայացուցիչը սպառնացել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Կարակասի առևտրային գործընկերների դեմ:

Ջեյմս Սթորին, որ մասնակցել էր  Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին, ԱՄՆ Կոնգրեսից հավանություն ստանալու համար, ասել է.«Անշուշտ ձեռնարկած քայլերով մեծ գումարներ ենք հատկացրել Վենեսուելայի հետ կապված վատ դերակատարների համար: Վաշինգտոնը նաև այլ միջոցներ կձեռնարկի այդ գործի համար»:

Ջեյմս Սթորին, ով նախկինում եղել է Վենեսուելայում ԱՄՆ-ի դեսպանը, իսկ այժմ Կարակասի հարցերով Վաշինգտոնի նախկին ներկայացուցիչ Էլյոթ Աբրամսին փոխարինող թեկնածուն է: Աբրամսը նշանակվել է Իրանի հարցով ԱՄՆ-ի ներկայացուցիչ:

Սթորին իր դեսպանության տարիներին Կարակասում ԱՄՆ դեսպանության գործունեությունը դադարեցվելու պատճառով տեղակայվել էր Կոլումբիայում, ինչի համար նրան անվանում են հավատարմագրված դեսպան: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio