ճապոնիայում հարգել են Նագասակիի զոհերի հիշատակը
https://parstoday.ir/hy/news/world-i124072-ճապոնիայում_հարգել_են_Նագասակիի_զոհերի_հիշատակը
Ճապոնիայի Նագասակի քաղաքի բնակիչները հիշատակի արարողություն են անցկացրել քաղաքում ԱՄՆ ռազմական ատոմային ռմբակոծության 75-ամյակի կապակցությամբ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Օգոստոս 09, 2020 13:02 Asia/Tehran
  • ճապոնիայում հարգել են Նագասակիի զոհերի հիշատակը

Ճապոնիայի Նագասակի քաղաքի բնակիչները հիշատակի արարողություն են անցկացրել քաղաքում ԱՄՆ ռազմական ատոմային ռմբակոծության 75-ամյակի կապակցությամբ:

Այսօր առավոտյան, Նագասակիի բնակիչները հավաքվել են Խաղաղության հուշահամալիրի զբոսայգում և դատապարտել քաղաքի ռմբակոծությունն ԱՄՆ-ի կողմից,  այն որակելով մարդկության դեմնուղղված հանցագործություն:

Արարողությանը ներկա են եղել ռմբակոծությունից փրկվածները, այդ թվում ՝ վարչապետ Շինզո Աբեն և շուրջ 70 երկրների ներկայացուցիչներ:

Նագասակիի քաղաքապետ Թա Օե Տոմիխիան կառավարությանը կոչ է արել  քայլեր ձեռնարկել՝ միջուկային զենքերից զերծ աշխարհ ունենալու համար:

Մի քանի օր առաջ նմանատիպ արարողություն տեղի ունեցավ Հիրոսիմա քաղաքում:

1945թ օգոստոսի 6-ին և 9-ին  Հիրոսիմա և Նագասակիք աղաքաների ատոմային ռմբակոծության Երկու ատոմային ռմբակոծությունների հետևանքով մահացել է մոտ 220 000 մարդ: Այս ատոմային ռմբակոծությունն  աշխարհում միջուկային զենքի կիրառման միակ դեպքն է: Միացյալ Նահանգները երբեք ներողություն չի խնդրել իր հարձակումների համար: