ՌԴ. «Արտաքին ուժերը փորձում են ապակայունացնել Բելառուսը»
https://parstoday.ir/hy/news/world-i124276-ՌԴ._Արտաքին_ուժերը_փորձում_են_ապակայունացնել_Բելառուսը
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը Բելառուսում վերջին անկարգությունները Ռուսաստանին կապելու ջանքերը ձախողած է համարել, ասելով.«Միանգամայն ակնհայտ է, որ որոշ երկրներ ջանքեր են գործադրում Բելառուսի ներքին գործերին միջամտելու և Մոսկվա-Մինսկ հարաբերություններին վնասելու ուղղությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2020 09:09 Asia/Tehran

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը Բելառուսում վերջին անկարգությունները Ռուսաստանին կապելու ջանքերը ձախողած է համարել, ասելով.«Միանգամայն ակնհայտ է, որ որոշ երկրներ ջանքեր են գործադրում Բելառուսի ներքին գործերին միջամտելու և Մոսկվա-Մինսկ հարաբերություններին վնասելու ուղղությամբ»:

Ռոյտերսի հաղորդմամբ, մտահոգություն հայտնելով Բելառուսի վերջին զարգացումների կապակցությամբ, Մարիա Զախարովան հստակեցրել է.«Արտաքին ուժերը փորձում են ապակայունացնել Բելառուսը»:

Շեշտելով որ ՌԴ-ն հարգում է Բելառուսի ներքին օրենքները, Զախարովան հույս է հայտնել, որ հնարավորինս արագ այս երկրում կվերականգնվի կայունությունը:

Բելառուսում ընտրությունների ավարտից ու Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակի մասին լուրերը տարածվելուց հետո. պարտված մրցակցի կողմնակիցները բողոքել են ընտրությունների անցկացման ընթացքի դեմ և բախվել են ոստիկանության ուժերի հետ:

Այս բողոքների ընթացքում մինչ այժմ սպանվել է մեկ մարդ, տասնյակ ուրիշներ վիրավորվել և հազարավոր քաղաքացիներ ձերբակալվել են:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio