Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացման մասին համաձայնագիր է ստորագրվել
https://parstoday.ir/hy/news/world-i124333-Լեհաստանում_ԱՄՆ_ի_ռազմական_ներկայության_ուժեղացման_մասին_համաձայնագիր_է_ստորագրվել
Միացյալ Նահանգներն ու Լեհաստանը ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, որը ենթադրում է Լեհաստանում ամերիկյան ռազմական ներկայության ուժեղացում:
(last modified 2025-09-20T15:49:32+00:00 )
Օգոստոս 15, 2020 18:39 Asia/Tehran
  • Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացման մասին համաձայնագիր է ստորագրվել

Միացյալ Նահանգներն ու Լեհաստանը ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, որը ենթադրում է Լեհաստանում ամերիկյան ռազմական ներկայության ուժեղացում:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը Վարշավայում այսօր ռազմական համագործակցության ընդլայնման մասին պայմանագիր են ստորագրել:

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 31-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը և Վարշավան կստորագրեն ռազմական համագործակցության պայմանագիր, որը ճանապարհ կհարթի այս արևելյան Եվրոպայի երկրում 1000 ամերիկացի զինծառայողների տեղակայման համար:

Ըստ հաղորդման, ներկայումս  Լեհաստանում ամերիկացի զինվորականների թիվը կազմում է մոտ 5 հազար:

Միացյալ Նահանգները նախատեսում է Գերմանիայից դուրս բերել իր 36000 զորքերից 12,000-ը,որից 5.600-ը տեղակայել եվրոպական տարբեր երկրներում:

ԱՄՆ-ի ռազմական գործողությունների, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ)  ընդլայնումը Արևելյան Եվրոպայում մշտապես հարուցել է Ռուսաստանի բողոքը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio