Բորել. Թուրքիան անմիջապես պետք է դադարեցնի հորատման գործողությունները արևելյան Միջերկրական ծովում
https://parstoday.ir/hy/news/world-i124379-Բորել._Թուրքիան_անմիջապես_պետք_է_դադարեցնի_հորատման_գործողությունները_արևելյան_Միջերկրական_ծովում
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը Թուրքիային կոչ է արել անհապաղ դադարեցնել հորատումները արևելյան Միջերկրական ծովում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2020 04:27 Asia/Tehran
  • Բորել. Թուրքիան անմիջապես պետք է դադարեցնի հորատման գործողությունները արևելյան Միջերկրական ծովում

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը Թուրքիային կոչ է արել անհապաղ դադարեցնել հորատումները արևելյան Միջերկրական ծովում:

Կիրակի օրը, Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից հորատումների վերսկսումը կարող է սրել լարվածությունը Միջերկրական ծովում:

Անցյալ տարվանից Թուրքիայի, Հունաստանի և Կիպրոսի   կողմից Միջերկրական ծովում գազի որոնման աշխատանքների պատճառով, տարածաշրջանում լարվածությունը սրվել է:

Վերջերս Եվրամիությունը հայտարարել է, որ Կիպրոսի ափերին նավթի և գազի որոնման Թուրքիայի ծրագիրը մտահոգություն է առաջացրել տարածաշրջանում:

Եվրամիությունը, հովնավորելով Կիպրոսին, նախազգուշացրել է, որ Թուրքիայի քայլը սրել է լարվածությունը երկու երկրների միջև, ինչն  անընդունելի է:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio