«Առավելագույն ճնշումը» Վենեսուելայի դեմ Վաշինգտոնի միջամտողական քաղաքականության հիմքն է
https://parstoday.ir/hy/news/world-i124423-Առավելագույն_ճնշումը_Վենեսուելայի_դեմ_Վաշինգտոնի_միջամտողական_քաղաքականության_հիմքն_է
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է, որ «առավելագույն ճնշումը» Վենեսուելայի դեմ Վաշինգտոնի քաղաքականության հիմքն է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 18, 2020 09:36 Asia/Tehran
  • «Առավելագույն ճնշումը» Վենեսուելայի դեմ Վաշինգտոնի միջամտողական քաղաքականության հիմքն է

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է, որ «առավելագույն ճնշումը» Վենեսուելայի դեմ Վաշինգտոնի քաղաքականության հիմքն է:

«Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի նոր քաղաքականության վերաբերյալ Արևմտյան կիսագնդի ռազմավարական շրջանակային փաստաթղթում» կքննարկվի Վենեսուելայի դեմ ուղղված «առավելագույն ճնշման քաղաքականությունը», - հայտարարել է   Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը:

Օ'Բրայանը ՝ Թրամփի լատինամերիկյան խորհրդատու Մաուրիսիո Քլուեր Քերոնի հետ միասին, երկուշաբթի կմեկնի Պանամա և Կոլումբիա ՝ կոլումբիական և վենեսուելական համայնքների անդամների հետ քննարկելու Արևմտյան կիսագնդի վերաբերյալ ռազմավարական  փաստաթուղթը:

Փաստաթուղթը, որը  վերաբերում է  թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին և ապահովում է օրինական ներգաղթը Միացյալ Նահանգներ, նշում է, որ Ջորջ Բուշի նախագահությունից 15 տարի անց, սա Լատինական Ամերիկայի վերաբերյալ Սպիտակ տան առաջին համապարփակ փաստթուղն է: 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio